Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:13

ՀԱՊԿ-ը մտադիր չէ երես թեքել Հայաստանից. Զաս

ՀԱՊԿ-ը մտադիր չէ երես թեքել Հայաստանից. Զաս

ՀԱՊԿ-ը երես չի թեքի Հայաստանից, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մամուլի ասուլիսի ժամանակ: «Մտադիր է արդյո՞ք ՀԱՊԿ-ը հեռանալ կամ երես թեքել Հայաստանից։ Իհարկե՝ ո՛չ։ Երեք անգամ պետությունների ղեկավարները հավաքվել են, քննարկել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, ՀԱՊԿ համապատասխան առաքելությունն ուղարկվել է սահման», — հիշեցրել է նա։

Դրանից հետո առաջարկվել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների փաթեթ, հստակեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ «Այս իրավիճակում ՀԱՊԿ — ի կողմից բոլոր անհրաժեշտ քայլերն արվել են», — հավելել է Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանում իր ղեկավարած առաքելության ընթացքում որոշ բարձրաստիճան պետական ծառայողներից հնչել են գնահատականներ, «ինչո՞ւ զորքերը չեն եկել այստեղ և չեն օգնել մեզ ապաօկուպացնել տարածքները»: «Պետք է հասկանալ նման քայլերի հնարավոր հետևանքները, ընդհուպ մինչև մի քանի պետությունների մասնակցությամբ տարածաշրջանային պատերազմի սանձազերծումը», — պարզաբանել է նա: Այդ համատեքստում որոշումները, որոնք առաջարկվել են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների կողմից, այդ թվում՝ մոնիթորինգային առաքելության արդյունքներով, եղել են համարժեք և կշռադատված, եզրափակել է Զասը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ առաքելությանը, ապա, ըստ Զասի, Հայաստանին օգնություն ցուցաբերելու առաջարկների կետերից մեկը եղել է կազմակերպության առաքելությունը հայ-ադրբեջանական սահման ուղարկելը: Ինչպես նշել է գլխավոր քարտուղարը, այնտեղ շարադրված էր այդ առաքելության մանդատը՝ կազմը, ժամկետները (ենթադրվում էր 2 ամիս), խնդիրները։ Առաքելության գաղափարը կայանում էր տեղում իրավիճակի ուսումնասիրության և Հավաքական անվտանգության խորհրդի արձագանքման վերաբերյալ առաջարկությունների պատրաստման մեջ: Այս առաջարկները մնում են ուժի մեջ։ «Եթե Հայաստանն անհրաժեշտ համարի կամ որոշում կայացնել միջոցառումների այս ամբողջ փաթեթի վերաբերյալ (6 կետ), կամ առանձին կետերի վերաբերյալ, այդ թվում՝ առաքելության ուղղությամբ, դա կարելի է կազմակերպել, ընդ որում՝ բավական օպերատիվ», – ասել է Զասը։

Հոկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում հնչեցրեց Հայաստանի ակնկալիքները կազմակերպությունից։ Վարչապետը հայտարարել է ադրբեջանական ագրեսիային հստակ գնահատական տալու անհրաժեշտության մասին, ինչպես նաև կոչ է արել ձևավորել Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզ: Այս կապակցությամբ Փաշինյանը չի ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանին օգնության մասին նախագիծը։ Կառավարության նոյեմբերի 24-ի նիստում Փաշինյանը հայտնել է, որ նախագծերն ուղարկվել են լրամշակման։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+