Երևանում դեկտեմբերի 16-ի գիշերը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Դեկտեմբերի 16-ի ցերեկը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։
Մարզերում այսօր գիշերը, դեկտեմբերի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ:
Դեկտեմբերի 16-ին առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







