Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:45

Ընդդիմությունը հայտնել է, որ կլինի նոր փողոցային պայքար

Ընդդիմությունը հայտնել է, որ կլինի նոր փողոցային պայքար

Դեռ հնարավոր է ամեն ինչ փրկել, ուստի կլինի նոր փողոցային պայքար: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ եթե մարդիկ անսային իրենց հորդորին, գիտակցեին, որ գնում ենք ավելի վատթար իրավիճակի և միանային փողոցային պայքարին, վիճակն ավելի լավ կլիներ:

Հարցին, թե այս պահին ինչի՞ն պետք է աջակցեն քաղաքացիները, Խաչատրյանն ասաց՝ երբ կոչ են անում դուրս գալ փողոց, պետք է հավատա՛լ և դո՛ւրս գալ: Նա նաև ընդգծեց, որ ընդդիմությունն աշխատում է և՛ խորհրդարանում, և՛ խորհրդարանից դուրս: 

Լրագրողներին հարցին, թե ընդդիմությունը մեղավոր չէ՞ այս իրավիճակի համար, երբ խոստանում էր փրկել Արցախը և Հայաստանը, պատգամավորը պատասխանեց.

«Կարծում եմ՝ Արցախը և Հայաստանը փրկելու պարտականությունը ՀՀ բոլոր քաղաքացիներինն է: Ես վստահեցնում եմ ձեզ, որ եթե քաղաքացիներն օգտագործեին իրենց բոլոր լծակները, եթե հավատային մեր այն հորդորին, իրավիճակն ավելի լավը կլիներ»:

Նշենք, որ ընդդիմության վերջին հանրահավաքը եղել է նոյեմբերի 5-ին, երբ ի պատասխան Արցախից հնչեցված պահանջների ընդդիմությունը ՀՀ-ում աջակցության հանրահավաք և երթ կազմակերպեց:

Մինչ այդ՝ հոկտեմբերի 30-ին Արցախում կայացել էր ԱԺ արտահերթ նիստ, իսկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միաժամանակ ընթացել էր բազմահազարանոց հանրահավաք «Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում» խորագրով:
 
Նշենք, որ ընդդիմությունը հայտարարեց, որ նոյեմբերի 5-ից հետո էլ հանրահավաքները շարունակական են լինելու:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+