Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:06

Շերն ու Քարդաշյանը մասնակցել են Էջմիածնի և Խոր Վիրապի վերականգնման համար դրամահավաքին

Շերն ու Քարդաշյանը մասնակցել են Էջմիածնի և Խոր Վիրապի վերականգնման համար դրամահավաքին

Երգչուհի և դերասանուհի Շերը (Շերլին Սարգսյան) և ռեալիթի-շոուների հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել են Էջմիածնի Մայր տաճարի և Խոր Վիրապ եկեղեցական համալիրի պահպանման և վերականգնման համար դրամահավաքին մասնակցելու մասին։ Այս մասին աստղերը հայտնել են իրենց Instagram-ում։

Դրամահավաքը հայտարարվել է որպես հայազգի դիզայներ, բարերար և գործարար, Alex & Ani ոսկերչական ընկերության հիմնադիր Քերոլին Ռաֆայելյանի նոր Metal Alchemist ապրանքանիշը, ում հետ Շերը հայտարարել է ակցիայի մասին սոցցանցում, հայտնում է The Boston Globe-ը։

Զարդերի շարքը, որը կոչվում է «Ալքիմիա Հայաստանի համար», բաղկացած է մետաղյա ապարանջաններից, որոնց վրա փորագրված է «Հայր մեր»։

Շերը, ի պատասխան The Globe-ի հարցին, նշել է, որ Էջմիածնի Մայր տաճարի և Խոր Վիրապի պահպանումն ու վերականգնումը «կպահպանի Հայաստանի հարուստ հավատքը, պատմությունը և մշակույթը»։

«Կարևոր է, որ ապագա սերունդները կարողանան այցելել և գնահատել այս պատմական եկեղեցին: Իմ հայկական արմատները իմ կամքի ահռելի մասն են, և ես շատ ուրախ եմ, որ մասնակցել եմ նման արժեքավոր գործին»,- ընդգծել է երգչուհին։

Քարդաշյանն իր հերթին․ Instagram-ի, իր պատմություններում խոսել է Metal Alchemist նոր շարքի մասին։ «Ես միշտ ուղիներ եմ փնտրում աջակցելու Հայաստանին և աշխարհի ամենասուրբ, հնագույն վայրերին»,- ասել է նա Instagram-ում տեսագրված տեսանյութում… Աշխարհի ամենահին տաճարը Հայաստանում է, որտեղ ես մկրտել եմ իմ երեխաներին։

Նա պատմել է, որ Metal Alchemist-ը իրեն մի քանի ապրանք է ուղարկել, և որ նա խոսել է ընկերության «ամբողջ թիմի» հետ: «Ես այնքան հպարտ եմ նրանցով»,- ասել է Քարդաշյանը։

Այս նախաձեռնությանը մասնակցում է նաև հայազգի ամերիկացի պրոդյուսեր և ձեռնարկատեր Էրիկ Էսրայելյանը։

«Ինձ համար հատկապես կարևոր է իմ հավատքը, և հայերը դարեր շարունակ ապավինել են Հայ առաքելական եկեղեցուն: Հասարակությանը վերադարձնելը միշտ առաջնահերթություն է եղել ինձ համար, և ես անչափ երախտապարտ եմ, որ միացա իմ սիրելի ընկերներ Քերոլայնին և Շերին այս սուրբ վայրերը պաշտպանելու իրենց ջանքերում», — ասաց Էսրայելյանը:

Քերոլին Ռաֆայելյանը պաշտոնապես ներկայացրել է Metal Alchemist-ը նոյեմբերի 4-ին: Նրա խոսքով՝ ապարանջանների վաճառքից ստացված հասույթի 100%-ը կտրամադրվի Հայ առաքելական եկեղեցուն Էջմիածնի և Խոր Վիրապի վանական-եկեղեցական համալիրի վերականգնման և պահպանման համար։ Կախված մետաղից՝ ապարանջանների արժեքը տատանվում է 28-ից մինչև 128 դոլար յուրաքանչյուրը։

Քերոլին Ռաֆայելյանը ծնվել է Ռոդ Այլենդ նահանգի Քրենսթոն քաղաքում 1966թ.։ Նրա պապը Ամերիկա է տեղափոխվել 1913 թվականին։ «Մեր կյանքում կան պահեր, որոնք մեզ այնքան խորը կապում են մեզանից շատ ավելի մեծ բանի հետ: Սա այն պահերից մեկն է, որ ես դառնամ երկրի վրա երկու ամենասուրբ վայրերի վերականգնման և պահպանման մի մասը»,- ասել է Ռաֆայելյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+