Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը պատասխանել է «Спорт-Экспресс»-ի հարցմանն այն մասին, որ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր ծառայություններն է առաջարկել ակումբին։
«Մենք չենք կարող մեկնաբանել Ռոնալդուի հնարավոր տեղափոխությունը մադրիդյան ակումբ։ Տվյալ դեպքում՝ դա անձնական ինֆորմացիա է», — ասվում է մամուլի ծառայության պատասխանում:
Ավելի վաղ գործակալ Պաուլո Բարբոսան հայտնել էր, որ հարձակվողը մադրիդյան ակումբի ղեկավարությանն առաջարկել է մինչև տարեվերջ փոխարինել Կարիմ Բենզեմային։ Նա հավելել էր, որ Ռոնալդուն սեփական նախաձեռնությամբ է զրուցել Մադրիդի «Ռեալի» հետ։
37-ամյա ֆուտբոլիստն «Արքայական ակումբում» հանդես է եկել 2009-2018 թվականներին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել․ որ պորտուգալացին և «Մանչեսթեր Յունայթեդը» երկկողմ համաձայնությամբ խզել էին պայմանագիրը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







