Ադրբեջանի ԱԳՆ — ում ապակառուցողական են համարում Երևանի կողմից «պայմաններ առաջադրելը (Մակրոնի ներկայությունը-խմբ.) Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հաջորդ հանդիպմանը մասնակցելու համար»: Դա, Բաքվի կարծիքով, «վկայում է այն մասին, որ հայկական կողմը հավատարիմ չէ իր ստանձնած պարտավորություններին»։
Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ «սահմանազատման գործընթացը պետք է ընթանա իրավաբանական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի վերլուծության հիման վրա» և Հայաստանի ԱԳ նախարարին մեղադրել են «բանակցային գործընթացի էությունը խեղաթյուրելու» մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







