Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է այցով Բաքվում գտնվող Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը, ինչպես նաև հետագա հնարավոր քայլերը։
Կլաարը հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է շարունակել ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, կոմունիկացիաների բացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների շուրջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







