Armenia Today֊ը հարցում անցկացրեց քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստից, որին կմասնակցեն անդամ երկրների ղեկավարները:
Շատ հարցվածներ հայտարարեցին, որ նիստը Հայաստանում անցկացնելը որևէ ձևով չի անդրադառնա տարածաշրջանային իրավիճակի վրա և առանձնակի սպասումներ չունեն:
«Թող ավելի լավ է՝ չխանգարեն: Ես կարծում եմ՝ այն աստիճանի է մեզ մոտ նեգատիվը ՀԱՊԿ-ի նկատմամբ, որ ինչ է անեն՝ չեմ կարծում, որ վերականգնվի դա»,- ասաց հարցվածների մեկը:
Որոշ հարցվածներ հայտարարեցին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան դրական ազդակ է ՀԱՊԿ որոշումների համատեքստում:
«Պուտինը լինելու է՝ ուրեմն պետք է լավը սպասել: Պետք է սպասել, որ Հայաստանի համար հաջող կավարտվի: Անցյալ անգամ ՀԱՊԿ-ը չօգնեց մեզ, դրա համար ուզում են ներողամիտ լինենք…տեսնենք»,- ասաց մեկ այլ քաղաքացի:
Armenia Today-ը նաև հետաքրքրվեց քաղաքացիներից, թե, ըստ իրենց, ի՞նչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները ՀԱՊԿ երկրների վրա ազդեցությունը մեծացնելու համար։
Հարցվածները նշեցին, որ դրա համար Հայաստանը պետք է ճկուն դիվանագիտություն վարի, լայնացնի ՀԱՊԿ երկրների հետ շփմման դաշտն, ինչը կբերի հարաբերությունների լավացման:
«ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ երկրների վրա ազդեցությունը մեծացնելու կարիք չունեն, նրանք կարիք ունեն ավելի մոտ գտնվելու այդ երկրներին՝ ավելի լայն համագործակցելու համար, և երկիրը հանել այս բարդ իրավիճակից»,- ասաց հարցվածներից մեկը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ում ի թիվս տարածաշրջանային հարցերի՝ կքննարկվի նաև Հայաստանին օգնություն տրամադրելու հարցը:
Նշենք, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն կմասնակցեն ՀԱՊԿ գագաթնաժողովին:
Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հացեր։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցին:
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






