Ադրբեջանին ՀԱՊԿ անդամ երկրների դեմ հանելու Հայաստանի փորձերը ձախողվել են, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «Նոր Ադրբեջան» կուսակցության 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Նույնիսկ այն կազմակերպություններում, որոնց անդամ չենք, մենք շատ ընկերներ ունենք, և վերջին տարիների ու ամիսների իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս դա։ Օրինակ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ Մենք ՀԱՊԿ անդամ չենք. Հայաստանն այս կազմակերպության անդամ է, և այս կազմակերպության միջոցով նպատակ ուներ անհիմն պահանջներ ներկայացնել Ադրբեջանի դեմ, բայց իրականում ուզում էր անդամ երկրներին մղել Ադրբեջանի դեմ։ Սա մեծ սադրանք է և մեծ հանցագործություն»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահի խոսքով, Հայաստանի այս սադրանքը ձախողվեց, ՀԱՊԿ երկրները չտրվեցին դրան: Այսպիսով, ինչպես նշել է Ալիևը, Ադրբեջանն ավելի շատ բարեկամներ ունի կազմակերպությունում, քան Հայաստանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



