Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:08

Ադրբեջանն իր «օգտակար թշնամիների» ցանկում հաճույքով կավելացնի Իրանին, Ֆրանսիային, ՅՈՒՆԵՍԿՕ-ին. Զոհրաբ Մնացականյան

Ադրբեջանն իր «օգտակար թշնամիների» ցանկում հաճույքով կավելացնի Իրանին, Ֆրանսիային, ՅՈՒՆԵՍԿՕ-ին. Զոհրաբ Մնացականյան

Ադրբեջանը կարծես մտադիր է իր «օգտակար թշնամիների» ցանկում ավելացնել Իրանին, Ֆրանսիային, ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Կարծես հիմա Ադրբեջանը սիրով կավելացնի Իրանին, Ֆրանսիային, ՅՈՒՆԵՍԿՕ-ին իր «օգտակար թշնամիների» ցուցակում։ Ադրբեջանի բռնապետական ​​թագավորությունում ինչ-որ բան այն չէ»,- գրել է նա։

Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Արցախը շարունակում են մնալ Ալիևի «օգտակար թշնամին»՝ նրա բռնապետությունն արդարացնելու նպատակով։

Ալիևի միակ մտահոգությունը, ընդգծել է Մնացականյանը, իր տոհմական ընտանիքի հարստությանն ու հզորությանը սպառնացող վտանգն է։

«Նա վախենում է Ադրբեջանում և Բաքվի փողոցներում աճող բողոքի ցույցերից և դժգոհությունից։ Ճիշտ այնպես, ինչպես նրան վախեցրին 2020 թվականի հուլիսին»,- գրել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեհրիբան Ալիևան հրաժարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից՝ «Ղարաբաղի տարածքների վերականգնման» հարցում ծանրաբեռնվածության պատճառով։

Ադրբեջանը շարունակում է արգելափակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ տեխնիկական առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, ինչի մասին Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են միջազգային հարթակներում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+