Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:36

ՀՀ որոշ գործընկերների հետ սկզբունքային տարաձայնություններ կան. ԱՀ պետնախարար

ՀՀ որոշ գործընկերների հետ սկզբունքային տարաձայնություններ կան. ԱՀ պետնախարար

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է առավելագույնս աջակցել պետական նախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի գործունեությանը: Նա նշել է, որ շարունակելու է պետական ծառայությունը՝ պատրաստակամություն հայտնելով ստանձնել ցանկացած պատասխանատվություն իր կարողությունների ու փորձի շրջանակում:

Բեգլարյանը չի բացառել, որ Ռուբեն Վարդանյանն ավելի լայն լիազորություններ կարող է ունենալ: Նա այդ առումով մանրամասներ չհայտնեց՝ շեշտելով, որ եղել են քննարկումներ և առաջիկայում այդ առումով նախագահի հրամանագրեր են լինելու:

Հարցին՝ ԱԳ նախարարությունը ներառվելո՞ւ է այդ լիազորությունների մեջ՝ նա արձագանեց. «Կարծում եմ՝ պարոն Վարդանյանն իր ունեցած արտաքին կապերով ինչ-որ մասնակցություններ է ունենալու ԱԳ նախարարության գործունեոթյան մեջ: Թե ի՞նչ ծավալով, պարզ կլինի նախագահի հրամանագրով»:

Հարցին՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որևէ որոշում ունի՞,  Բեգլարյանը նշեց, որ դեռ որոշում չունի:
Նա չբացառեց, որ որոշումից հետո միգուցե տարբեր թիմերի և ուժերի հետ քննարկումներ կսկսի:

«Ես ոչ-ոքի մրցակից չեմ համարում, բոլորն իմ գործընկերներն են: Նույնիսկ նրանք, ովքեր իմ հանդեպ կեղտոտ արշավներ են սկսել, իմ անունը վարկաբեկել են: Այս իրավիճակում մեզ միասնականություն է պետք»,-հավելեց նա:

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների հետ ունեցած հարաբերություններին՝ նա նշեց. «Տարաձայնությունները քիչ չեն ՀՀ իշխանությունների՝ որոշ գործընկերների հետ: Տարբեր գործընկերների հետ լինում են աշխատանքային շփումներ, հաջողված ծրագրեր, բայց լինում են նաև սկզբունքային տարաձայնություններ, որոնք վերաբերում են Արցախին առնչվող արտաքին քաղաքական կուրսին, տարբեր ծրագրերին: Այս ծանր իրավիճակում, ամեն դեպքում, կարևորում եմ Արցախի և ՀՀ կառավարությունների արդյունավետ փոխգործակցությունը: Արտաքին քաղաքական դիրքորոշումների մասով ես իմ դիրքորոշումները հրապարակային ներկայացրել եմ: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որևէ կասկածի տակ չպետք է դրվի»:

Սեպտեմբերի 1-ին գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու իր որոշման մասին։ Վարդանյանը հայտարարել էր նաև Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու ծրագրերի մասին։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին Վարդանյանին առաջարկել էր ստանձնել պետնախարարի պաշտոնը։ Հոկտեմբերի 20-ին Վարդանյանը հայտարարել էր, որ նոյեմբերի սկզբին պաշտոնապես կզբաղեցնի Արցախի պետական ​​նախարարի պաշտոնը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+