Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:17

«Արծաթե գոտի» միջազգային մրցաշար. հայ մարզիկները 9 մեդալ նվաճել

«Արծաթե գոտի» միջազգային մրցաշար. հայ մարզիկները 9 մեդալ նվաճել

Հայ բռնցքամարտիկները հոկտեմբերի 18-ից 30-ը Սլովենիայում մասնակցել են «Արծաթե գոտի» միջազգային մրցաշարին և 9 մեդալ նվաճել՝ 3 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

ԿԳՄՍ նախարարությունից հավելել են, որ Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարի չեմպիոն են հռչակվել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը և 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Վերջինիս մրցակիցը վնասվածքի պատճառով չի ներկայացել եզրափակիչ մենամարտին։

Վնասվածք է ունեցել նաև Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը․ բժիշկները նրան թույլ չեն տվել մասնակցել եզրափակիչ մենամարտին և մեր մարզիկն արժանացել է արծաթե մեդալին։ Մրցաշարի փոխչեմպիոնի կոչումը նվաճել է նաև 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը։

Եվս 4 հայ բռնցքամարտիկ` 51 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը նվաճել են բրոնզե մեդալներն ու կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը՝ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, մրցաշարին մասնակցել է 11 մարզիկով։ IBA-ի նախաձեռնած այս մրցաշարին շուրջ 25 երկրի ավելի քան 300 բռնցքամարտիկներ են մասնակցել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+