Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:28

Վատ երթևեկության մեղավորն առաջին դասարանցինե՞րն են. քննարկում ԱԺ-ում

Վատ երթևեկության մեղավորն առաջին դասարանցինե՞րն են. քննարկում ԱԺ-ում

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ ՏԿԵՆ-ն ինչ-որ բան պետք է ձեռնարկի օրեցօր վատթարացող երթևեկության վիճակը բարելավելու համար: Նա այսօր տեղի ունեցած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ երթևեկությունը դպրոցական արձակուրդների ժամանակ էապես հանդարտ է:

«ԿԳՄՍ նախարարությունը առաջին դասարանցիների ընդունելությունը դարձրել է էլեկտրոնային գրանցմամբ»,- ասաց Աղազարյանը՝ հավելելով, որ մոտավոր 3-4 հազար երեխայի ամեն առավոտ ծնողները տանում են դպրոց, իսկ կեսօրին՝ տուն, ահա թե ինչու է երթևեկությունն ավելի վատանում աշխատանքային օրերին:

Դրա համար էլ նա ՏԿԵՆ նախարարին հարցրեց, թե ինչ է ձեռնարկում նախարարությունը մայրաքաղաքում ստեղծված երթևեկության խառնաշփոթը մեղմելու ուղղությամբ:

Սանոսյանը պատասխանեց, որ աշխատանքը ոստիկանության և քաղաքապետարանի հետ միասին մշտական են:

«Մայրաքաղաքում նոր գծանշումներ են արվում, նոր լուսացույցեր դրվում… Ինչ վերաբերվում է դպրոցներին, ապա որոշակի ժամերին այդ խնդիիրն իսկապես կա: Իսկ լայն մասշտաբով խնդրից ազատվելու համար հետևյալ քաղաքականությամբ պետք է գնանք, որ տրանսպորտային պարկն ավելացնենք»,- ասաց Սանոսյանը:

Նախարարի խոսքով՝ դա կօգնի բացառել, որ մարդն անձնական մեքենայով կենտրոնում հայտնվի՝ այսպիսով լիցքաթափելով կենտրոնը: 

Աղազարյանն, արձագանքելով ասաց, որ տեղյակ է նախարարի աշխատանքային ռեժիմին.

«Դուք վաղ գալիս եք աշխատանքի, ուշ վերադառնում և խուսափում եք այդ խցանումներից»,- ասաց նա Սանոսյանին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+