Թուրք-ադրբեջանական տանդեմի՝ մեր երկիր տնտեսական ներխուժման ախորժակը և սպասումները մեծանում են: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
«Օրվա իշխանությունը հետևողականորեն ձախողում է նաև տնտեսական անվտանգության սպառնալիքների նվազեցման և չեզոքացման գործընթացը: Մեկ հոգի է որոշում Հայաստանի ու մեր ժողովրդի վաղվա օրը, բանակցում է ինչ ուզում է՝ առաջնորդվելով բացառապես իր մահաբեր իշխանությունը երկարաձգելու շահով:
Հետևանքները չեն ուշանում՝ օր-օրի դառնալով ավելի վտանգավոր: Հայաստանը դարձրել են մանրադրամ՝ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում: Իբրև մանևրում են աշխարհաքաղաքական կենտրոնների միջև՝ բերելով նորանոր, ավելի վտանգների սպառնալիքներ»,-ասաց նա:
Նա հայտարարեց նաև աճող ռիսկերի մասին․ «Մեր երկիրը կորցնում է բարեկամ և դաշնակից երկրների հետ տնտեսական կապեերի առկա, իրական ներուժը»։
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






