Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:14

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ հոկտեմբերի 20-ին ռուսական Առաջին ալիքով հեռարձակված  «Մեծ խաղ» ծրագրի թողարկման պատճառով: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Բաքվում կարծում են, որ այդ ծրագրում ռուս քաղաքագետներն ու հայկական ծագում ունեցող փորձագետները «հանդես են եկել բացահայտ հակաադրբեջանական հարձակումներով» և «ռևանշիստական մղումների են հրահրում, հայ հասարակության մեջ վերակենդանացնում են անցյալում մնացած հակամարտությունը»:

Դեսպանատունը ՌԴ ԱԳՆ-ին տեղեկացրել է, որ «ակնհայտ քաղաքական սադրանքներ թույլ տալը հակասում է Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը  և խաթարում է տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման քայլերը»:

«Մեծ խաղ» հաղորդման եթերում ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը հայտարարել է, որ Վաշինգտոնի առաջարկած ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլանը հակասում է հայ ժողովրդի շահերին, քանի որ ենթադրում է «Լեռնային Ղարաբաղի հանձնում Ադրբեջանին՝ առանց ինքնավարության մասին ակնարկների»: Ըստ Միհրանյանի, սա այն դեպքում, երբ Ռուսաստանն Արցախի կարգավիճակի հարցը թողնում է օրակարգում՝ առաջնահերթ համարելով սահմանի սահմանազատման և անվտանգության հարցերը»։

Միհրանյանը նաև ասել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ուժեղ ճնշում են գործադրում Հայաստանի տարածքով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ճեղքելու համար, այլ կերպ ասած՝ փորձում են ճանապարհ բացել դեպի Մեծ Թուրան, ինչն անընդունելի է Ռուսաստանի ազգային-պետական շահերին:

Միհրանյանն ընդգծել է, որ արցախցիների անվտանգության միակ երաշխիքն այսօր Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունն է, մինչդեռ Արևմուտքը նպատակ ունի դուրս բերել այդ զորակազմը, ինչպես նաև Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը, ինչը հայ ժողովրդի համար հղի է էքզիստենցիալ սպառնալիքներով: Ըստ Միհրանյանի՝  այդ սցենարը հարցականի տակ կդնի հայկական պետականության գոյությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+