Ռոնալդուի տրանսֆերի հարցում ոչ մի ակումբ հետաքրքրություն չի հայտնել:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դեռ այլ ակումբներում կարիերան շարունակելու տարբերակ չունի։ Soccer-ի փոխանցմամբ՝ այս պահին ոչ մի թիմ հետաքրքրություն չի հայտնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 37-ամյա պորտուգալացուն ձեռք բերելու հարցում:
Նշենք, որ Ռոնալդուն հայտնվել է սկանդալի կենտրոնում: Նրա վարքագիծն այս ընթացքում շատ քննադատվեց: Նա ինքնակամ լքել էր մարզադաշտը՝ չսպասելով «Տոտենհեմի» հետ խաղի ավարտին։ Ըստ լուրերի՝ ֆուտբոլիստին տուգանել են 720 հազար ֆունտով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







