Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:44

Ես համոզված չեմ, որ ԵՄ առաքելության ժամկետը սահմանին պետք է երկարացնել. Նիկոլ Փաշինյան

Ես համոզված չեմ, որ ԵՄ առաքելության ժամկետը սահմանին պետք է երկարացնել. Նիկոլ Փաշինյան

Փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել ԵՄ դիտորդների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին կամ այն դարձնել մշտական: Այս մասին կառավարության հոկտեմբերի 20-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, սակայն, որ ինքը համոզված չի դրանում:

«Եթե մենք տեսնենք նման հնարավորություն և անհրաժեշտություն, չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը»,- ասաց վարչապետը:

Նա շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին օպերատիվ արձագանքման համար և ողջունեց նրանց գործունեությունը: Փաշինյանը հիշեցրեց, որ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Պրահայի քառակողմ հանդիպման պայմանավորվածությունն է: ԵՄ նախապատրաստող թիմն արդեն Հայաստանում է, իսկ 40 հոգանոց դիտորդական խումբն առաջիկայում կժամանակ Հայաստան:

 
Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները պաշտոնապես հավանություն են տվել Ադրբեջանի հետ սահմանին Հայաստան 40 դիտորդներ ուղարկելուն, ասվում է Եվրամիության խորհրդի տարածած հայտարարության մեջ։
 
Դրա տեղակայումն արագացնելու համար նախատեսվում է անձնակազմի տեղափոխում Վրաստանից։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպական միության տեխնիկական պատվիրակությունը ժամանել է Երևան՝ նախապատրաստելու Ադրբեջանի հետ սահմանին դիտորդական առաքելության աշխատանքը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+