Նորվեգիան որպես շատ կարևոր հարց ԵԽ-ի հետ սեպտեմբերի 15-ին քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակը: Այս մասին ԱԳՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նովեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը՝ պատասխանելով հարցին, թե ունի՞ Արևմուտքը ավելի հստակ օգնության պատրաստականություն, քան ուղղակի կոչերն ու հայտարարություններն են: Նա հիշեցրեց, որ իր ներկայացրած երկիրը ԵՄ անդամ չէ, բայց և այնպես շատ ակտիվ է ԵԱՀԿ-ի Միսկի խմբի մեջ:
«Կարծում եմ, որ Մինսկի խմբի դերը, ճանաչելու այս իրավիճակը, կանխարգելում է, որ երկու մշակույթներն իրար հետ աշխատեն որպես խմբային աշխատանք: Ուստի շատ ուրախ ենք այն ներգրավվածության համար, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահները ցույց են տալիս. դա կարևոր կլինի»,- ասաց նա:
Նա նշեց, որ իրենք սատարում են այս նոր նախաձեռնությունը և կարևոր համարում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






