Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:39

Բրուսովի համալսարանի ուսանողները բողոքով հասել են կառավարության շենքի մոտ

Բրուսովի համալսարանի ուսանողները բողոքով հասել են կառավարության շենքի մոտ

Բրյուսովի համալսարանի ուսանողները բուհի էջում նախապես տարածած հաղորդագրության համաձայն՝ երթով հասան Կառավարության շենքի մոտ և իրենց բողոքի ձայնը բարձրացրին բուհերի միավորման դեմ:

Նրանք դեմ են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտին միանալու կառավարության որոշմանը:

«Որ բուհ ընդունվել ենք, այդ բուհի դիպլոմ էլ ստանալու ենք»,- ասում են բուհի ուսանողները: Նրանք դեմ են, որ Բրյուսով անվանումը լուծվի այլ անվան տակ ու վերանա:

«Հարցը ոչ թե հասցեն ու շենքն են, այլ Բրյուսով բրենդը»,- ասում են ցույցի մասնակիցները՝ նշելով, որ հնարավոր է՝ կառավարությանը պետք չէ կրթված ու բանիմաց սերունդ, սակայն թող չմոռանան, որ հենց իրենք են լինելու նաև կառավարության անդամների երեխաներին ապագայում կրթողը:

Ուսանողներից մեկն ասում է, որ ուսանողներին միաձուլելու նպատակը երիտասարդներին, ուսանողությանը հեշտ կառավարելն է, ինչին գնում են իշխանություննեևը: Նշում է, որ 2020 թվականից մինչ օրս կրթական համակարգում պարբերաբար ինչ-որ խժդժանքներ են, ինչը խանգարում է համալսարաններում բնականոն պրոցեսին:

Ուսանողները պնդում են, որ չի կարող բարի նպատակներ ունենալ մի նախագիծ, որը նախարարի մակարդակով գաղտնի է պահվել իրենցից:

Հիշեցնենք, որ Բրյուսովի անվան համալսարանի դեկան Ցոլակ Ակոպյանը հայտնել էր, որ բուհի հոգաբարձուների խորհրդի նախորդ օրը տեղի ունեցած նիստում կառավարության ներկայացուցիչները դեմ են քվեարկել օրակարգի հաստատմանը, որում ներառված է եղել բուհի ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարելու հարցը՝ վկայակոչելով առաջիկայում բուհերի միավորումը որպես փաստարկ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 12-ին այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, որտեղ քննարկվել է Ակադեմիական քաղաքի կոնցեպտը: 

Նշվում է, որ ակադեմիական քաղաքում տեղակայվելու է մինչև 8 բուհ՝ իր բոլոր ենթակառուցվածքներով: Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը, ըստ որի՝ Ակադեմիական քաղաքում ստեղծվելու են ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, մարզական ենթակառուցվածքներ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 հազար մարդու համար:

Նշենք, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մտադիր է գնալ բուհերի խոշորացման  ճանապարհով՝ ունենալով առավելագույնը 8 պետական բուհ: Կառավարությունը արդեն կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով: Այն կկառուցվի Աշտարակում և  միավորվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+