Ղուկաս Սահակյանը (70 կգ քաշային կարգ) նվաճել է վետերանների Աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչումը: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Բուլղարիայում կայացած Աշխարհի առաջնությունում Սահակյանը հանդես է եկել C դիվիզիոնում: Անցկացրել է 4 գոտեմարտ: Մինչև եզրափակիչ ոչ մի միավոր չի զիջել մրցակիցներին:
Եզրափակչում Սահակյանը 2:6 հաշվով զիջել է Ֆրանսիան ներկայացնող վետերան ըմբիշին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







