Լեհաստանի Բիտոմ քաղաքում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչները մեծահասակաների պայքարում դարձան ոսկե մեդալակիր: Այս մասին հայտնում են Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիայից։
«Իրենց քաշային կարգերում հավասարը չունեին 63,5 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 67 կգ քաշային Արմեն Մաշակարյանն ու 86 կգ քաշային Գոռ Խանգալյանը: Պատանիների ու երիտասարդների մրցաշարում հանդես կգան 54 կգ քաշային Հայկ Սուքիասյանն ու 75 կգ քաշային Արտակ Գրիգորյանը: Հայ բռնցքամարտիկները հանդես են գալիս ՊԲՀՖ փոխնախագահ Արթուր Կրիկյանի ու մարզիչ Հայկ Սեդրակյանի գլխավորությամբ», — նշվում է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







