Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:23

Չեխահայերը երկրի ղեկավարությունից պահանջեցին դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և պատժամիջոցներ սահմանել

Չեխահայերը երկրի ղեկավարությունից պահանջեցին դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և պատժամիջոցներ սահմանել

Հոկտեմբերի 6-ին Պրահայի ամրոցում մեկնարկած Եվրոպական միության Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին զուգահեռ, ավելի քան 100 հայեր Չեխիայի ԱԳՆ-ի դիմաց իրենց բողոքն են արտահայտել Ադրբեջանի նկատմամբ որդեգրած եվրոպական քաղաքականության դեմ։ Այս մասին հայտնել է չեխահայ «Oրեր» պարբերականը:

ԵՄ նախագահող երկրից չեխահայերը պահանջում էին ոչ միայն ադրբեջանական ագրեսիայի դատապարտում, այլեւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառում։

Հայ համայնքի անունից պահանջագիրը ստորագրել էր Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, իսկ պահանջագիր տրվեց ոչ միայն Չեխիայի  ԱԳՆ–ին, այլեւ Սենատին եւ Պատգամավորների պալատին։

Չեխահայ երիտասարդներն իրենց բողոքն էին հայտնում ադրբեջանական  ագրեսիայի եւ եվրոպական լուռ արձագանքի ու երկակի ստանդարտների դեմ։ Նրանք վանկարկում են «Ադրբեջանը ագրեսոր է», «Պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ», «Ձեռքներդ հեռու Հայաստանից ու Ղարաբաղից», «Ադրբեջանն ուզում է Հայաստանը» եւ այլ կարգախոսներ։

Իսկ պահանջագրում նշվում էր, որ անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, և ինչպես մերժվում է ռուսական գազը, այնպես էլ ադրբեջանական վառելիքը պետք է մերժվի։ Հակառակ դեպքում, Ալիեւի նման բռնապետերը իրենց գործընկեր Էրդողանի օգնությամբ վաղը կընդլայնեն իրենց ազդեցության գոտին դեպի եվրոպական երկրներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+