Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+4°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 22:44
Շտապ Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանի վրա

Բորիս Էյֆմանի բալետի թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում

Բորիս Էյֆմանի բալետի թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում

Հոկտեմբերի 5-ին և 6-ին Հայֆեստ 20-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնի ծրագրի շրջանակներում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Սանկտ-Պետերբուրգի Բորիս Էյֆմանի անվան պետական ակադեմիական թատրոնի «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետը։

Բորիս Էյֆմանի «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետը նվիրված է մեծ քանդակագործներ Օգյուստ Ռոդենի և նրա աշակերտուհի, սիրեկան ու մուսա Կամիլա Կլոդելի ճակատագրին ու ստեղծագործական գործունեությանը։ Նրանց սիրո պատմությունը ողբերգական է։ 15 տարի Ռոդենն ու Կլոդելը եղել են մեկ զգայական և ստեղծագործ ամբողջություն։ Այնուամենայնիվ, արտիստների միջև եղած անջրպետը մահացու հարված է հասցնում Կամիլիայի հոգեկան առողջությանը և դառնում է նրա մահվան պատճառ: Կիսամոռացված, աշխարհից մեկուսացված, աղքատության մեջ ապրող Կլոդելը խելագարվում է։ Նրա դեմ ուղղված դավադրության ցավոտ գաղափարը, որում Կամիլան Ռոդենին տեսնում է որպես գլխավոր դերակատար, անընդհատ տանջում է հոգեկան խանգարումից թուլացած կնոջ միտքը։ Նրան վիճակված էր մի ամբողջ 30 տարի անցկացնել հոգեբուժարանում, որտեղ և 1943 թվականին մահանում է` լինելով բոլորի կողմից մոռացված և լքված:

«Մարմնի լեզվով այս ներկայացման մեջ մենք խոսում ենք կրքի, ներքին պայքարի, հուսահատության մասին՝ մարդկային ոգու կյանքի բոլոր այն երևույթների մասին, որոնք փայլուն կերպով պատկերված են Ռոդենի և Կամիլայի կողմից բրոնզով և մարմարով: Քարի մեջ սառած պահը վերածել մարմնի շարժումների անզուսպ, էմոցիոնալ հագեցված հոսքի, ահա թե ինչին էի ես ձգտում նոր բալետ ստեղծելիս», — նշում է Բորիս Էյֆմանը, ապա շարունակում․ «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» ներկայացումը արտացոլում է այն ահռելի գինը, որ հանճարները վճարում են անմահ գլուխգործոցներ ստեղծելու համար։ «Եվ, իհարկե, ստեղծագործության այն տանջանքները և առեղծվածները, որոնք միշտ հուզում են արվեստագետին»:

«Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բեմադրության պրեմիերան կայացել է 2011 թվականին Սանկտ Պետերբուրգում, որից հետո այն ներկայացվել է Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի, Մադրիդի, Բուդապեշտի, Վիեննայի, Բեռլինի, Պեկինի, Մոսկվայի և այլ քաղաքների թատերաբերմերում։ Ներկայացումն արժանացել է «Golden Mask» և «Golden Soffit» մրցանակներին։

Բալետը ստեղծվել է Մ.Ռավելի, Ս.Սենտ-Սանսի, Ժ.Մասնեի երաժշտության ներքո, ձևավորումը՝ Զինովի Մարգոլինի, զգեստները՝ Օլգա Շայշմելաշվիլիի, լուսավորությունը՝ Գլեբ Ֆիլշտինսկի, Բորիս Էյֆմանի:

Բեմադրությունը 2 գործողությամբ, տևողությունը՝ 2 ժամ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+