Թուրքիայում այսօր տեղի է ունենալու կառավարության նիստ, որի ընթացքում քննարկվելու են Էգեյան ծովում Հունաստանի հետ ստեղծված իրավիճակը, ռուս-ուկրաինական պատերազմը, երկրի տարածքում և դրանից դուրս իրականացվող օպերացիաները, ինչպես նաև տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Թուրքական yenicaggazetesi լրատվական կայքն էլ նշում է, որ կառավարության նիստին նաև քննարկվելու է հայ-թուրքական կարգավորման գործընթացը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







