Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:23

Ադրբեջանից, ցավոք, դրական արձագանք չկա. Փաշինյան

Ադրբեջանից, ցավոք, դրական արձագանք չկա. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում անդրադարձել է ՄԱԿ-ում ունեցած իր ելույթի հարցադրմանը:

«ՄԱԿ-ում իմ ելույթում ես պարզ հարց տվեցի՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Եթե այդպես է, ապա մենք կարող ենք հաշտության պայմանագիր կնքել։ Ցավոք, դրական արձագանք չկա։ Հարցն այն է, թե ինչո՞ւ»,- ասված է վարչապետի գրառման մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանում:

Նա նշել էր, որ եթե ​​Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որի միջազգայնորեն ճանաչված տարածքները կազմում են 29800 քառ. կմ,  ապա դա, ըստ Փաշինյանի, կնշանակի, որ «կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել երկու պետություններից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման միջոցով»։ Հակառակ դեպքում,  Փաշինյանի խոսքով,  խաղաղության պայմանագիրը կլինի ուրվականի նման, և համաձայնագրի կնքումից հետո Ադրբեջանը կօգտագործի սահմանազատումը՝ նոր տարածքային պահանջներ ներկայացնելու և օկուպացիոն գործողություններ կատարելու համար։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը:  Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+