Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:43

Ֆրանսիան Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չէ. Մակրոն

Ֆրանսիան Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չէ. Մակրոն

Ֆրանսիան Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չէ, չնայած Ուկրաինային աջակցելում է, բայց շարունակում է Մոսկվայի հետ երկխոսությունը պահպանելու քաղաքականությունը: TASS-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ BFMTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«‎Այո, այժմ Ռուսաստանը որոշել է անցնել էսկալացիայի նոր փուլին, մասնավորապես՝ մասնակի մոբիլիզացիայի, ինչպես նաև այն հիշեցումների, ըստ որի՝ համապատասխան սպառազինություն ունի։ Ես կարծում եմ, որ մեր պարտքն է շարունակել աջակցությունը Ուկրաինային, որպեսզի նա կարողանա պաշտպանել իր տարածքը, չնայած մենք պատերազմի մեջ չենք Ռուսաստանի հետ»‎,-ասել է նա։

Մակրոնը նշել է, որ, օգնելով Ուկրաինայի դիմադրությանն ու դիրքերի վերականգնմանը, Ֆրանսիան միաժամանակ կապ է պահպանում Ռուսաստանի հետ:

«‎Մենք պետք է ամեն ինչ անենք, որ կողմերը վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք պետք է միասին աջակցենք, որպեսզի վերականգնենք երկխոսությունը՝ խաղաղության համար»‎,-ասել է Մակրոնը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հրամանագիր է ստորագրել սեպտեմբերի 21-ից երկրում մասնակի զորահավաք հայտարարելու մասին: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահի ուղերձից հետո հայտարարել է, որ մասնակի զորահավաքի տակ կհայտնվեն 300 հազար ռուսաստանցիներ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+