Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի ժողովրդին ուղղված ուղերձով է հանդես եկել։
Անդրադառնալով միջազգային անվտանգային երաշխիքներին, Հարությունյանը նշել է. «Կապված ՌԴ-ի զբաղվածության շեղմամբ ռուսական խաղաղապահների երաշխիքները որոշակի ճեղքման են ենթարկվել, որից օգտվում է Ադրբեջանը։ Մյուս կողմից միջազգային որոշ ուժեր ձեռնարկում են ռազմական և տեղեկատվական սադրանքներ ռուս խաղաապահների դերը նսեմացնելու, արցախցիների մոտ Ռուսաստանի հանդեպ անվստահություն ձևավորելու համար», — հայտարարեց Հարությունյանը։ Հարությունյանի պնդմամբ՝ պետք է ձգտել ռուս խաղաղապահների առաքելությունը անժամկետ դարձնելու Արցախում։ «Չնայած այս ամենին, մենք ջանք չենք խնայելու անվտանգության սեփական համակարգը ստեղծելու և այն անվտանգության սեփական մարտահրավերներին համաձայնեցնելու ուղղությամբ»,-նշել է նա՝ հավելելով, որ աշխատանքներ են տարվելու քաղաքացիական պաշտապանության համակարգի ամրապնդման ուղղությամբ։ «Վերջին երկու տարվա ընթացքում զգալի ջանքեր են ներդրվել քաղաքացիական պաշտպանության այնպիսի ուղղություններով, որոնք քիչ նկատելի են լայն հասարակության համար, այնուհանդերձ այն կրել է շարունանական բնույթ և առաջիկայում ավելի մեծ ուշադրություն է դարձվելու անվտանգության այդ բաղադրիչին»,-նշել է Հարությունյանը։ Ըստ նրա՝ բանակացությունների միջոցով ոչ միայն պետք է լուծվել հայ-ադրբեջանական, այլև Արցախ-Ադրբեջան հարաբերություններում առկա խնդիրները և այդ մոտեցմանը պետք է անկեղծ կողմնակից լինի նաև Ադրբեջանը, հավատարմությունն ցուցաբերելով բոլոր կողմերի շահերի հարգմանը։ «Մենք պետք է հնարավորինս ջանքեր գործադրենք երակարաժամկետ խաղաղության ուղղությամբ, որը հնարավորություն կտա Արցախը պահել հայկական և թևակոխել ժողովրդագրական կայուն աճի փուլ», — նշել է նա՝ հավելելով, որ այդ նպատակին են ուղղված եղել Արցախի իշխանությունների բազմաթիվ գործողություններ։ «Արցախում բնակվող յուրաքանչյուր անձ պետք է պատրաստ լինի ստանձնելու Արցախը հայկական պահելու իր պատասխանատվությունը», — ընդգծել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







