Հայաստանի արժույթի շուկայում եվրոն, ռուբլին, դոլարը և ֆունտը դրամի նկատմամբ ամրապնդվել են։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ սեպտեմբերի 16-ի առավոտյան հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 418,74 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը թանկացել է 5,58 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 429,97 դրամ միջին գնով կամ 6,72 դրամով ավելի նախորդ օրվա գնից։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 413.06 դրամ է՝ թանկանալով 4.39 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 431,53 դրամ միջին գնով, ինչը 5,45 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.10 դրամով և կազմել 6.57 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 7.18 դրամ միջին գնով՝ 0.12 դրամով ավելի սեպտեմբերի 15-ին առաջարկված գնից։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 461.82 դրամ միջին գնով, ինչը 4.10 դրամով ավելի է նախորդ օրվա գնից։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքն աճել է 6.04 դրամով՝ կազմելով 493.96 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



