Ադրբեջանական ագրեսիայի մասին առանձին երկրների՝ ՄԱԿ-ում հնչած գնահատականի վերաբերյալ մեր ակնկալիքները մի փոքր չարդարացան։ Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանկ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա սակայն գոհունակություն հայտնեց, որ երկրների մեծ մասը դադարել է հավասարության նշան դնե ագրեսիա կիրառողի և ագրեսիայի թիրախ դարձած պեությունների միջև։
Արարատ Միրզոյանը նշեց, որ ՄԱԿ ԱԽ նիստի քննարկման արդյունքներով դեռ որևէ փաստաթուղթ չի հրապարակվել, սակայն ըստ նրա, սա որևէ կերպ չպետք է նսեմացնի տեղի ունեցած քննարկման կարևորությունը, քանի որ միջազգային հանրությունը շատ հստակ դիրքավորվել է քննարկվող հարցրի շուրջ։
Երկրների ճնշող մեծամասնությունն ընդգծել է ուժի կիրառման անընդունելիությունը, ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգության անընդունելիությունը, թշնամու՝ ելման դիրքերին վերադարձը, գնահատելի է «ագրեսիա» բառի օգտագործումը քննարկման ժամանակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: Վերջին տվյալներով՝ հայկական կողմը 135 զոհ ունի:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






