Երևանն ակնկալում է, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը վաղը կժամանի հայ-ադրբեջանական սահման: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Նա նշեց, որ Ադրբեջանի այս ագրեսիայի նկատմամբ միջազգային կարծիքը բավականին հասցեական էր: Որոշ երկրների ու միջազգային կազմակերպությունների դեպքում այն, ըստ նախարարի, ոչ այնքան հասցեական էր, որքան մենք կցանկանայինք:
«ՀԱՊԿ-ում մեր դիմումը պատշաճ քննարկել է»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ մեդիա տարածքում խառնաշփոթ է ամենուր և ապատեղեկատվություն տարածողների պակաս չկա:
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







