Ես վստահ եմ, որ ընդդիմության ներսում լուրջ խմորումներ կան ԱԺ նիստերին մասնակցելու հարցով, նույնիսկ գիտեմ, թե որ թևն ինչ է պահանջում, որ թևն՝ ինչ առաջարկում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների՝ աշնանային նստաշրջանին չմասնակցելու մասին հայտարարությանը: Նա նշեց, որ ոչ թե սպառնում է, այլ ուղիղ տեքստով ասում, որ կօգտվեն իրենց տրված լիազորություններինց ու մանդատից կզրկեն բացակայող պատգամավորներին:
Դիտարկմանը, թե Իշխան Սաղաթելյանը բոյկոտը միջազգայորեն ընդունված պրակտիկա է անվանել, Սիմոնյանն ասաց՝ այո, օրենքում գրված է, որ մեկ անգամ, մեկ նստաշրջանի ընթացքում կարելի է բոյկոտ հայտարարել:
Սակայն ԱԺ նախագահն ասում է՝ իր մոտ հարց է ծագում, եթե բոյկոտում են, ապա ինչո՞ւ են ԱԺ խորհրդի նիստում առաջարկներ ներկայացնում: «Հիմա իրենք բոյկոտո՞ւմ են, թե հարցեր են առաջարկում քննարկման»,- հարցրեց Սիմոնյանը:
Նա տեղեկաացրեց, որ մանդատազրկումից հետո ընդդիմությանը կառաջարկեն այլ թեկնածուների առաջարկել, եթե ոչ՝ պաշտոնները կմնան թափուր:
Հիշեցնենք, որ Armenia Today-ի հետ զրույցում ընդդիմադիր խորհրդարանական պատգամավորները հայտնել էին, որ սեպտեմբերի 12-ին մեկնարկող նստաշրջանին զուգահեռ իրենք էլ ունենալու են քննարկում՝ երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ, որը կանցկացնեն Անի Գրանդ հյուրանոցում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






