Հինգ հայ գերիների Հայաստանին վերադարձնելու մասին թվիթերյան գրառում է արել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Նա գերիների փոխանցումը կապում է օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ:
«Ողջունելի նորություններ այսօր՝ կապված 31/8-ին Բրյուսելում ղեկավարների հանդիպման արդյունքներով Ադրբեջանի կողմից հինգ հայ ձերբակալվածների ազատ արձակման հետ»,- գրել է Կլլարը:
Նա կարևորել է մարդասիրական ժեստը և ընդգծել, որ հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 8-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի է փոխանցվել 5 հայ գերի:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր տեղեկության մասին, թեև բոլոր անչվող գերատեսչություններից հաստատող պատասխան չէր ստացել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






