Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:19

Բոլոր թոշակառուների թոշակը 3000 դրամով ավելացնելու մասին որոշումն ընդունվեց

Բոլոր թոշակառուների թոշակը 3000 դրամով ավելացնելու մասին որոշումն ընդունվեց

Այս տարվա սեպտեմբերի 1-ից նվազագույն կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության (բացառությամբ հաշմանդամ երեխա ճանաչված անձանց նշանակված), կերակրողին կորցնելու դեպքում նպաստների) չափերը սահմանվում են 31600 դրամ։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Որոշմամբ սահմանվում է, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի 1-ին խմբի հաշմանդամության կենսաթոշակի չափը դառնում է 46000 դրամ , 2-րդ խմբի հաշմանդամության կենսաթոշակի չափը՝ 36000 դրամ, 3-րդ խմբի հաշմանդամության, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների չափերը՝ 33000 դրամ։

Հիեցնենք, որ կառավարության օգոստոսի 24-ի որոշմամբ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից հիմանական կենսաթոշակի չափը սահմանվեց 21000 դրամ՝ 18000 դրամի փոխարեն, իսկ նվազագույն կենաթոշակի չափը 28600 դրամի փոխարեն սահմանվեց 30500 դրամ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների չափերը  ավելացան 2000 դրամով։

Բացի այդ, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը 28600 դրամի փոխարեն սահմանվեցին 30500 դրամ։

Նշենք, որ թոշակներն ու նպաստները կավելանան 16 600 կենսաթոշակառուի, 5186 զինթոշակառուների և շուրջ 75 000 նպաստառուների համար։

Կենսաթոշակների և նպաստների չափերի նույն չափով (3000 դրամ) ավելացում ապահովելու նպատակով փոփոխություն է կատարվում ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի որոշումների մեջ՝ նվազագույն կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության (բացառությամբ հաշմանդամ երեխա ճանաչված անձանց նշանակված), կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանելով 31600 դրամ, իսկ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի 1-ին խմբի հաշմանդամության կենսաթոշակի չափ սահմանել 46000 դրամ (45000 դրամի փոխարեն), 2-րդ խմբի հաշմանդամության կենսաթոշակի չափ՝ 36000 դրամ (35000 դրամի փոխարեն), 3-րդ խմբի հաշմանդամության, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների չափերը սահմանել 33000 դրամ (32000 դրամի փոխարեն): 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+