Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:10

Մենք ուզում ենք, որ ավելին իմանալը, ավելին ստեղծելը դառնա յուրաքանչյուրի տրամադրությունը Հայաստանում. վարչապետի խոսքը՝ «STARMUS» միջազգային 6-րդ փառատոնի բացմանը

Մենք ուզում ենք, որ ավելին իմանալը, ավելին ստեղծելը դառնա յուրաքանչյուրի տրամադրությունը Հայաստանում. վարչապետի խոսքը՝ «STARMUS» միջազգային 6-րդ փառատոնի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի բացման պաշտոնական արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, փոխվարչապետներ՝ Մհեր Գրիգորյանը, Համբարձում Մաթևոսյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, հյուրեր արտերկրից:

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Պետական այրեր, մշակույթի և գիտության գործիչներ, ողջունում եմ «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում: Մեր կառավարությունն աջակցել է 6-րդ «STARMUS»-ը Հայաստանում անցկացնելու գաղափարը, որովհետև փառատոնի նպատակները հիմնականում համընկնում են Հայաստանի Հանրապետության ռազմավարական տեսլականին: «STARMUS»-ը որպես նպատակ է ձևակերպել հետազոտողների նոր սերնդին ներշնչելը, կրթելը, հայտնագործությունների ոգին ամրապնդելը և հզորացնելը: Սա լիարժեք համընկնում է մեր տեսլականի հետ, որովհետև մենք շարունակաբար մեծացնում ենք գիտության ֆինանսավորումը: 2022 թվականին պետական բյուջեով գիտության ֆինանսավորումն ավելացել է շուրջ 83 տոկոսով, լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում կրթության ոլորտում:

«STARMUS»-ը մեկ հարթակի վրա է դնում արվեստը և գիտությունը, ցանկանում տաղանդավոր մարդկանց ներգրավմամբ ոգևորել նոր տաղանդների, գիտությունն ավելի ու ավելի շատ մոտեցնել մարդուն և այն դարձնել երջանկության գործիք: Սա նաև մեր կառավարության տեսլականն է: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում ավելի ու ավելի շատ երիտասարդներ զբաղվեն գիտությամբ, հետազոտությամբ, տեխնոլոգիաներով: Մենք ուզում ենք, որ ավելին իմանալը, ավելին ստեղծելը դառնա յուրաքանչյուրի տրամադրությունը Հայաստանում: «STARMUS»-ը ցանկանում է ձևակերպել հնարավորինս բարդ և նույնիսկ անսպասելի հարցեր, և մեր տեսլականն է, որ միայն չձևակերպված հարցեր ձևակերպելով և այդ հարցերի ուղիղ և ազնիվ պատասխանելով է, որ Հայաստանը կկարողանանք դարձնել մեր երազանքների երկիրը: Եվ այս իմաստով, սա բոլորիս համար հանդիպում է ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում:

Փառատոնն այս տարի կրում է «50 տարի Մարսի վրա» խորագիրը՝ նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Հպարտորեն պիտի ընդգծեմ, որ 1971 թվականին Խորհրդային Միության կողմից Մարս իջեցված «Մարս-3» սարքի մեջ էր գտնվում հայ գիտնական-ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի «մարսագնացը», իսկ «Մարս-3» սարքը Երկիր ուղարկեց մոլորակի առաջին լուսանկարը: Փառատոնի շրջանակում մենք տոնում ենք նաև մեր մեծ հայրենակցի 100-ամյակը:

Բայց ուզում եմ ուշադրություն դարձնել, որ մենք սա անում ենք ոչ միայն որպես պատմական հիշողություն կամ հարգանքի տուրք: Աշխարհն այսօր ապրում է Մարս մոլորակի դյուրացման, և մեծ հավանականությամբ, բնակեցման գնալով ավելի ու ավելի շոշափելի դարձող օրակարգով: Եվ մենք ուզում ենք, որ հայաստանցի գիտնականներն ու հետազոտողներն իրենց ներդրումն ունենան քաղաքակրթական այս մեգանախագծին:

Այսօր աշխարհն ապրում է «Ջեյմս Ուեմբ», «Հաբլ» «Կեպլեր» տիեզերական աստղադիտակների դարաշրջանում։ Եվ մենք ուզում ենք, որ հայաստանցի հետազոտողները նույնպես մասնակցեն այս աստղադիտակներից ստացվող տվյալների մշակմանը և նմանատիպ նոր նախագծերի մշակմանն ու ստեղծմանը։

Այս առումով, ցանկանում եմ ընդգծել «STARMUS» փառատոնի կարևորությունը գիտության, բարձրագույն կրթության և մշակույթի ոլորտներում՝ միջազգային գործընկերության ակտիվացման տեսանկյունից։

Հույս ունեմ՝ փառատոնի հյուրերից շատերին տեսնել մեր նորացող բուհական, կրթական համակարգում դասախոսելիս, մեր երկրի բեմերում հյուրախաղերով հանդես գալիս, մեր հետազոտական, գիտական ծրագրերի մեջ ներգրավված և նաև հույս ունեմ, որ փառատոնի արդյունքներով մեր ավելի ու ավելի շատ հետազոտողներ կներգրավվեն միջազգային գիտական նախագծերի մեջ:

Ամփոփելով խոսքս՝ շնորհակալություն եմ հայտնում փառատոնի հոգաբարձուների խորհրդին, կազմակերպչական ողջ թիմին, մասնակիցներին ու հյուրերին այստեղ գտնվելու և այս օրերը մեր հայրենիքում անցկացնելու համար: Ուզում եմ ընդգծել և շնորհակալության հատուկ խոսքեր ասել փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին՝ իր բացառիկ ջանքերի համար:

Բոլորիս մաղթում եմ գիտակրթական և մշակութային հագեցած օրեր, նոր բացահայտումներ և համագործակցության նորանոր հեռանկարներ»:
 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+