Ոչ ոք չի վիճում, որ total black միշտ ակտուալ կլինի բոլոր ժամանակներում։ Բայց երբեմն ցանկություն է առաջանում total black մի քիչ դիվերսիֆիկացնել և մութ արքայության գույնը որոշակի «բացել»։ Բավական է մեկ հակապատկեր և արտաքին տեսքը բոլորովին այլ կերպ է դառնում։
Օրերս Քիմ Քարդաշյանը որոշել է նեոնապատ կանաչ կոշիկներ համադրել, ինչն իր կերպարին թարմ նոտա է հաղորդել, որն միայն ընդգծել է սև հատվածները:
Պապարացիներն այդպես են «բռնացրել» մոդելին, երբ նա ժամանել է Լոս Անջելեսում This Is About Humanity (TIAH) բարեգործական միջոցառմանը: Իր լավագույն ավանդույթներով Քիմը ընտրել է Balenciaga-ի մինչև կոկորդ հասնող կիպ զգեստը, ֆուտուրիստական արևային ակնոցներ և կլատչ: Նեոնա-կանաչ սուր բարձրակրունկ կոշիկները լրացրել են մուգ անսամբլը։ Եվ, իհարկե, չի կարելի չհիշատակել Քիմի կազմվածքը, որի շնորհիվ այս կոնտրաստներն ավելի են ընդգծվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







