Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Փոխանցում է РИА Новости-ն։
«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար, 25 տարի առաջ մեր երկու երկրների միջև ստորագրվեց Բարեկամության պայմանագիր, և այսօր նախագահ Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ այս առիթով»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ կողմերը միասին ընդգծում են այս փաստաթղթի կարևորությունը երկկողմ հարաբերությունների համար, և սա լավ հնարավորություն կլինի քննարկելու նաև ընթացիկ խնդիրները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






