Ձյուդոյի պատանիների հավաքականը, Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, մասնակցում է օգոստոսի 24-28-ը Բոսնիա և Հերցեգովինայի Սարաևո քաղաքում անցկացվող աշխարհի առաջնությանը:
Ինչպես հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան, մրցումների երրորդ օրը 81 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Կարապետյանը, տանելով 5 հաղթանակ, գրավել է առաջին տեղը և նվաճել ոսկե մեդալ:
Նշենք, որ Գոռ Կարապետյանը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ձյուդոյի մարզիչ Վահե Թորոսյանի սանն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







