Սեպտեմբերի 2-ին հանրահավաք է նշանակված: Այս մասին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրքույցում ասաց «Դիմադրության» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը: Նա նշեց, որ շարժումն իր ողջ ծավալով, թափով, իր հայտարարած նպատակներով շարունակելու է պայքարը:
Հարցին, թե ուշացած չե՞ն արդյոք բողոքի գործողությունները սեպտեմբերին, երբ օգոստոսի 25-ին արդեն հայաթափվելու է արցախյան երեք համայնք, Սաղաթելյանն ասաց.
«Եթե այդ տրամաբանությամբ նայենք, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո բոլոր քայլերն ու գործողությունները ուշացած են: Լավ է ուշ, քան երբեք»:
«Հայաստան» դաշինքի պատգամավորը նշեց, որ եթե մինչ այսօր իշխանության ղեկին երկիրը աղետի հասցրած կառավարությունն է, ապա ինչ-որ բան այնպես չեն արել. պետք է այնպես անեն, որ հեռացնենք նրանց, նշեց Սաղաթելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






