Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:38

Որոնողական աշխատանքները կշարունակվեն մինչև անհետ կորած վերջին քաղաքացուն գտնելը. ԱԻՆ խոսնակ

Որոնողական աշխատանքները կշարունակվեն մինչև անհետ կորած վերջին քաղաքացուն գտնելը. ԱԻՆ խոսնակ

Անհետ կորած քաղաքացուն գտնելուն պես մասնավոր կազմակերպության միջնորդությամբ կիրականացվի շենքի ապամոնտաժում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հավելելով, որ այսօր գիշերը ևս դադարեցվելու են որոնողական աշխատանքները։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված վարկածին, որը բացառում էր ահաբեկչության հանգամանքը , Կոստանյանը նշեց, որ ԱԻՆ-ի մասով գնահատակնները նույնն են։ «Բոլորդ եք տեսել ծուխն ու կրակը, որին հետևել է պայթյունը»,-նշեց նա։

Անդրադառնալով ռումբերի մասին կեղծ ահազանգերին, Կոստանյանը նշեց, որ այս տարվա ընթացքում 27 ահազանգ են ստացել։ «Դրանց մեծ մասը քաղաքապետարանի էլեկտրոնային հասեցին է եղել։ Վերջին երկուսը` ԱԻՆ–ի քարտուղարության էլեկտրոնային հասցեին»,-նշել է նա։

ԱԻՆ խոսնակի դիտարկմամբ՝ ՀՀ տարածքից կեղծ ահազանգեր ստանալու դեպքում ՀՀ իրավապահները կարողանում են բացահայտել, ինչպես Գյումրիի դեպքում կամ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետորսյանի տան վերաբերյալ ահազանգի, իսկ էլեկտրոնային նամակների դեպքում որոշակի դժվարություններ կան․

«Դրանք ենթադրաբար լինում է այլ երկրներից, կարծում եմ, այդտեղ որոշակի դժվարություններ կան` զուտ ժամանակային մասով»,– հայտնեց Կոստանյանը։

Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ  Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 50 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։



© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+