Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:42

ՌԴ-ից 5 մլրդ դրամ արժողությամբ ոսկու ձուլակտորներ տեղափոխելու համար ՀՀ քաղաքացիներ են կալանավորվել

ՌԴ-ից 5 մլրդ դրամ  արժողությամբ ոսկու ձուլակտորներ տեղափոխելու համար ՀՀ քաղաքացիներ են կալանավորվել

ՌԴ Վնուկովո օդանավակայանի մաքսատան աշխատակիցները ձերբակալել են վեց հոգուց բաղկացած երկու խմբի, որոնք փորձել են 225 կգ քաշով 45 ձուլակտոր ոսկի (մոտ 5 մլրդ 360 մլն դրամ արժողությամբ — խմբ.) դուրս բերել ՌԴ-ից և տեղափոխել ԱՄԷ և Հայաստան: Այս մասին  Коммерсантъ-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մաքսանենգները եղել են Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիներ։ Երեք հոգուց բաղկացած խումբը պետք է ուղևորվեր Երևան՝ ուղեբեռում ունենալով ոսկու ձուլվածքները։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմում լինելու պայմաններում ազատված է ուղևորների նկատմամբ մաքսային հսկողությունից։

Երեք հոգուց բաղկացած մյուս խումբը ուղևորվում էր Դուբայ (ԱՄԷ)։ Նրանք դատարակ ճամպրուկներով են եղել՝ ձևանալով զբոսաշրիջիկներ։ Այն բանից հետո, երբ երկու խմբերն անցել են մաքսային հսկողություն, հանդիպել են օդանավակայանի «չեզոք գոտում»։ Վայրէջք կատարելուց առաջ փոխանակվել են ճամպրուկներով, որպեսզի երկրորդ խումբը ոսկու մի մասը հասցնի Դուբայ։

«Արժեքավոր բեռով չարագործները  «Վնուկովո» մաքսատան օպերատիվ աշխատակիցների կողմից ձերբակալվել են ինքնաթիռի իջնելուց հետո»,- հայտնել է ԴՄԾ-ի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Հայաստանի քաղաքացիներին կալանավորել են, ռուսաստանցիներից ստորագրություն են վերցրել երկրից չհեռանալու մասին։ Քրեական գործեր են հարուցվել ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների մաքսանենգության հոդվածով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+