Այս պահին որոնողական աշխատանքներ են տարվում շենքի դրսի հատվածում, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, անհետ կորածը պետք է դրսում եղած լինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԻ փոխնախարար Արտուշ Գրիգորյանը։
«Եթե այդ հատվածից չհաջողվի գտնել, պետք է փնտրել շենքի ներսում՝ առաջին հարկի տարածքում, որն իրենից բավականին մեծ վտանգ է ներակայացնում»,-նշեց նա։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 50 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած են համարվում 2 քաղաքացի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







