Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:47

Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն

Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային օլիմպիադան։ Վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Իսպանիայի ընտրանու նկատմամբ։

Չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճել է Ուզբեկստանի հավաքականը, որը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով պարտության է մատնել Նիդեռլանդների հավաքականին։

Ուզբեկստանի և Հայաստանի հավաքականները վաստակել են 19 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Հայաստանի հավաքականը զիջել է։ 

Հայաստանի տղամարդկանց հավաքականը նախկինում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն 2006, 2008 և 2012 թվականներին։

Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ նախորդ տուրերում հայ շախմատիստները հաղթել են Ադրբեջանի (3:1), Մադագասկարի (4:0), Անդորրայի (3:1), Եգիպտոսի (2.5:1.5), Ավստրիայի (3:1), Անգլիայի (2,5: 1,5) և Հնդկաստանի B (2,5: 1,5) հավաքականներին, ոչ-ոքի խաղացել ԱՄՆ-ի ընտրանու հետ (2:2) և պարտվել Ուզբեկստանին (1:3):

Շախմատի համաշխարհային օլիմպիադան տեղի կունենա Հնդկաստանի Չեննայ քաղաքում հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը։ Օլիմպիադայում տեղի կունենա 11 տուր։

Հայաստանի հավաքականը ներկայացված է տղամարդկանց և կանանց հավաքականներով։ Տղամարդկանց թիմում ընդգրկված են շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը։ Հայաստանի կանանց հավաքականը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+