Հայաստանն աշնանը ևս կպահպանի ռուսաստանցիների շրջանում ճանապարհորդությունների պահանջարկը։ Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը՝ վկայակոչելով OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայությունը։
Ըստ աղբյուրի՝ Հայաստանը ռուսաստանցիների ուղևորությունների համար ամենահանրաճանաչ ուղղությունների թոփ 5-յակում է։ Այդ մասին են վկայում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ընկերության հաճախորդների որոնողական հարցումները:
Դեպի Երևան ավիատոմսերի ձեռքբերման նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում արտասահման բոլոր որոնողական հարցումների 6,1%-ը։ Դեպի Հայաստանի մայրաքաղաք թռիչքի արժեքը միջինում 11,7 հազար ռուբլի է։
Ավելի վաղ Armenia Today-ը տեղեկացրել է, որ Հայաստանը հուլիսին հայտնվել է ռուսաստանցիների համար ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների ցանկի առաջատարների շարքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







