Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:20

Ազատոճային ըմբիշները 2 բրոնզե մեդալ են նվաճել Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում

Ազատոճային ըմբիշները 2 բրոնզե մեդալ են նվաճել Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել Հռոմում անցկացված աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Արման Հարությունյանը (45 կգ) և Ռազմիկ Եփրեմյանը (71 կգ): Արման Հարությունյանը որակավորման փուլում 13:7 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցչին, սակայն քառորդ եզրափակչում զիջել է ամերիկացի ըմբիշին։

Վերջինս հասել է եզրափակիչ, և Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել, որում 8:7 հաշվով առավելության է հասել Հնդկաստանի ներկայացուցչի նկատմամբ և գոտեմարտել բրոնզե մեդալի համար։

Որոշիչ գոտեմարտում էլ հայ ըմբիշը 2:0 հաշվով հաղթանակ է տարել իրանցի Սալլեհ Նավազիի նկատմամբ: 71 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանն էլ բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ղազախստանի ներկայացուցիչ Ալիշեր Ժոլդասբայի նկատմամբ:

Եփրեմյանը մեկնարկային գոտեմարտում 11:0 հաշվով հաղթել էր Ճապոնիայի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում 8:4 հաշվով առավելության էր հասել հույն ըմբիշի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 10:0 հաշվով ուժեղ էր գտնվել շվեյցարացի Նիկ Շերերից:

Եփրեմյանը պարտվել է միայն կիսաեզրափակչում՝ զիջելով ամերիկացի ըմբիշին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտել է նաև 92 կգ քաշային Վարուժան Հովհաննիսյանը, սակայն 0:9 հաշվով պարտություն է կրել իրանցի ըմբիշից:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը մասնակցել են նաև Հայկո Գասպարյանը (48 կգ), Նարեկ Հակոբյանը (51 կգ), Արեն Սերոբյանը (55 կգ), Վլադիմիր Ազարյանը (60 կգ), Նարեկ Նիկողոսյանը (65 կգ), և Պապին Հունանյանը (80 կգ), որոնք, սակայն, անմասն են մնացել մեդալներից:

Մ17 տարեկանների ԱԱ-ում ավելի վաղ հանդես էր եկել նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը՝ նվաճելով 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+