Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:58

Բլինկենը Լավրովի հետ քննարկել է իրավիճակն Ուկրաինայում և բանտարկյալների փոխանակման հարցը

Բլինկենը Լավրովի հետ քննարկել է իրավիճակն Ուկրաինայում և բանտարկյալների փոխանակման հարցը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարը։

«Այսօր ավելի վաղ ես խոսել եմ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ։ Մեզ մոտ անկեղծ և անմիջական զրույց է տեղի ունեցել», — հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նա պնդել է, որ «ճնշում է գործադրել Կրեմլի վրա, որպեսզի նա ընդունի առարկայական առաջարկը», որը Վաշինգտոնն առաջ է քաշել ԱՄՆ-ում և ՌԴ-ում կալանքի տակ գտնվող ռուսաստանցի և ամերիկացի քաղաքացիների փոխանակման հնարավորության վերաբերյալ: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև Սև ծովով գյուղմթերքի արտահանման համար հումանիտար միջանցք ստեղծելու մասին համաձայնագիրը։

«Ես նաև ընդգծել եմ, որ աշխարհը Ռուսաստանից ակնկալում է կատարել իր պարտավորությունները Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ Ուկրաինայի հացահատիկի մատակարարման շուրջ ձեռք բերված գործարքի շրջանակներում: «…» Կարևոր և կենսական է, որ Ռուսաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները, որոնք նա տվել է ամբողջ աշխարհին: Ինչպես ասացի, մենք ձգտում ենք, որ դա հնարավորինս շուտ տեղի ունենա», — ասել է Բլինկենը։

Պետքարտուղարի վկայությամբ՝ նա Լավրովին նախազգուշացրել է Մոսկվայի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու Վաշինգտոնի մտադրության մասին, եթե Ռուսաստանի կազմի մեջ մտնեն Ուկրաինայի մի շարք շրջաններ: «Աշխարհը չի ճանաչում անեքսիան։ Մենք Ռուսաստանին լրացուցիչ զգալի ծախսեր կպարտավորեցնենք, եթե նա շարունակի իրականացնել իր ծրագրերը», — ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+