Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:51

Հայ մարզիկները օլիմպիական մանկապատանեկան փառատոնին մասնակցել են նոր հեծանիվներով

Հայ մարզիկները օլիմպիական մանկապատանեկան փառատոնին մասնակցել են նոր հեծանիվներով

Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Արթուր Վարելջանը և Նարեկ Դավթյանը՝ ավագ մարզիչ Սամվել Վարդազարյանի և տեխնիկական մեխանիկ Եղիշե Պետրոսյանի ուղեկցությամբ, Սլովակիայում մասնակցել են օլիմպիական մանկապատանեկան փառատոնին։

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ հայ հեծանվորդները մանկապատանեկան փառատոնին մասնակցել են երկու բավականին թանկարժեք հեծանիվներով, որոնք «Հայաստան» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ, տրամադրել էր Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին (ՀՍՕՄՄ)։

«Շատ մեծ աշխատանք տարվեց, որպեսզի հեծանիվները հասնեն մեզ, ու մեր մարզիկները կարողանան մարզումներ անցկացնել՝ օլիմպիական փառատոնին մասնակցելու համար»,- ասում է Հեծանվային սպորտի ՕՄՊՄԴ տնօրեն, ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:

Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում ընթացող փառատոնում հայ հեծանվորդները, սակայն, դուրս են մնացել մրցանակային տեղերի համար պայքարից: Արմեն Գյոզալյանի խոսքով՝ մրցման հենց մեկնարկում մի խումբ հեծանվորդներ ընկել են, ինչի արդյունքում պայքարը բարդացել է.

«Խումբը բաժանվել է երկու մասի: Մեր հեծանվորդները ստիպված են եղել այն ոտքով շրջանցել՝ հեծանիվները պահած: Արդյունքում՝ խմբի կարևոր մասն առաջ է անցել: Սա չեմ ասում արդարանալու համար: Առհասարակ, ես նման սովորություն չունեմ, բայց իսկապես սպորտային բախտը մեր կողմից չի եղել: Տղաները մինչև վերջ պայքարել են: Թե՛ իմ, թե՛ մարզչական անձնակազմի սպասելիքներն իրականում շատ մեծ էին: Ցավոք, այսպես ստացվեց: Ամեն դեպքում, ամեն ինչ դեռ առջևում է: Պատանեկան շրջանն ավարտում ենք և սկսում երիտասարդական փուլը: Վստահ եմ՝ հետագայում առիթներ կունենանք մեր ազգին ուրախացնելու»,- ասում է Արմեն Գյոզալյանը:

Գյոզալյանի խոսքով՝ տղաները որևէ տեխնիկական խնդիր չեն ունեցել՝ կապված նոր հեծանիվների հետ, պարզապես բախման արդյունքում կորցրել են իրենց դիրքերն ու չեն կարողացել վերականգնել. «Դա էլ անխուսափելի է եղել: Որքան էլ դու ուշադիր լինես, դիմացինիդ պատճառով կարող ես շատ բարդ խնդիրների առջև կանգնել ամբողջ մրցման ընթացքում»:

Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ ՀՍՕՄՄ-ը հունիսի 29-30-ն անցկացրել է ԽՍՀՄ սպորտի վարպետ Հրաչ Գևրիկյանին նվիրված մրցաշարը։

Մրցաշարին մասնակցել են նաև Վրաստանի պատանեկան հավաքականի հեծանվորդները: Ի դեպ, նոր հեծանիվները Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին տրամադրելու գործում մեծ է եղել հենց Հրաչ Գևրիկյանի նեդրումը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+