Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:00

Արձակուրդն էլ են տրամադրում ընտրովի․ «Փաստ»

Արձակուրդն էլ են տրամադրում ընտրովի․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արձակուրդային այս փուլում բավական հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում պետական կառավարման համակարգում։ «Փաստ» թերթի կառավարական աղբյուրը փոխանցում է, որ գրեթե բոլոր գերատեսչություններում աշխատակիցներին ամառային այս սեզոնին արձակուրդ են տրամադրում ընտրովի՝ ըստ ղեկավարության ցանկության ու ըստ… քաղաքական կողմնորոշումների։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող մի շարք աշխատակիցների բաց տեքստով ասել են, թե «վերևներից» ցուցում է տրված ամռան ընթացքում արձակուրդների սահմանափակումներ իրականացնել՝ աշխատանքի մեծ ծավալի պատճառաբանությամբ: Հասկանալի է, սակայն, որ խոսքը բոլորի մասին չէ: Ինչպես բոլոր հարցերում, այս դեպքում էլ ներկա իշխանության դեպքում առկա է ընդգծված «սորտավորում»:

Մեզ հետ զրույցում աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, թե արդեն մի քանի շաբաթ է՝ զեկուցագիր է ներկայացրել, որպեսզի տրամադրվի հերթական արձակուրդ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։ Թերթի տեղեկություններով՝ պետական կառավարման համակարգում արձակուրդն էլ են տրամադրում ըստ ընդդիմադիր հայացքներ ունեցող աշխատակիցների «սև» ցուցակների, ինչի մասին առիթ ունեցել ենք տեղեկացնել: Նրանց ուղիղ տեքստով կամ «նամյոկներով» հասկացնում են, որ իրենք արձակուրդ կարող են գնալ աշնան վերջին կամ ձմռանը, իսկ հիմա արձակուրդ կստանան «արտոնյալները», այսինքն՝ ՔՊ-ականներն ու իշխանությունների հանդեպ լոյալները»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+