Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:12

ԱՄՆ-ն և Պարսից ծոցի երկրները Իրանի միջուկային ծրագրի վերահսկողության անհրաժեշտության մասին են հայտարարել

ԱՄՆ-ն և Պարսից ծոցի երկրները Իրանի միջուկային ծրագրի վերահսկողության անհրաժեշտության մասին են հայտարարել
President Joe Biden and Saudi Crown Prince Mohammed bin Salman, far right, attend the Gulf Cooperation Council Saturday, July 16, 2022, in Jeddah, Saudi Arabia. (AP Photo/Evan Vucci)

ԱՄՆ — ն և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրներն ընդգծել են Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտությունը, ինչպես նաև պայմանավորվել են համագործակցության ակտիվացման մասին՝ ՊԾԱՊՀԽ -ի երկրների պաշտպանական ներուժի բարձրացման համար:

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է շաբաթ օրը Ջիդդա քաղաքում կայացած ՊԾԱՊՀԽ գագաթնաժողովի արդյունքներով:

«Գագաթնաժողովի մասնակիցները հաստատել են իրենց հանձնառությունը, որպեսզի Պարսից ծոցի տարածաշրջանը զերծ լինի զանգվածային ոչնչացման բոլոր տեսակներից՝ մատնանշելով Իրանի կողմից միջուկային զենքի մշակման կանխման, ինչպես նաև ահաբեկչության և ցանկացած ապակայունացնող գործունեության դեմ պայքարի ուղղությամբ դիվանագիտական ջանքերի կենտրոնական դերը», — գործակալությունը մեջբերում է հայտարարությունը:

Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են ակտիվացնել համատեղ համագործակցությունը ՊԾԱՊՀԽ երկրների զսպման և պաշտպանության ներուժի բարձրացման համար, ինչպես նաև քննարկել են հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի, ռազմածովային ուժերի, վաղ նախազգուշացման և տեղեկատվության փոխանակման համակարգերի ինտեգրման հեռանկարները:

ՊԾԱՊՀԽ — ի կազմում ընդգրկված են վեց երկրներ՝ Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը և Սաուդյան Արաբիան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+