ԱՄՆ-ում ծնված ու մեծացած 15-ամյա Լևոն Ալյանաքյանի նախաձեռնությամբ ու անմիջական ջանքերով անվճար գրատնակներ են տեղադրվել Վանաձորում, Վահագնի, Դեբեդ, Օձուն և Դսեղ բնակավայրերում։
Այս նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում Լևոնին աջակցել է Լոռու մարզպետարանը:
Լևոնի նպատակն է աշխարհի շատ երկրներում գործող «Little Free Library»-ների մշակույթը տարածել նաև Հայաստանում՝ խրախուսելով գրքերի փոխանակումը և ընթերցանությունը։
Լևոնը հույս է հայտնում, որ համայնքների բնակիչների ջանքերով գրատնակները կհարստանան նորանոր գրքերով և կունենան շատ ընթերցողներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







