Թուրքիան առաջարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նոր հանդիպում անցկացնել Անկարայում կամ Երևանում։ Այս մասին «РИА Новости»-ին հայտնել Է Անկարայում դիվանագիտական աղբյուրը:
Թուրքիայի ևՀայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ Երկու երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։
Այս մասին «РИА Новости»-ին հայտնել Է Անկարայում դիվանագիտական աղբյուրը:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի միջև։ Նրանց 4-րդ հանդիպումն անցկացվել է Վիեննայում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






